Պարույր Սևակի Տուն-թանգարան

Թանգարան
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
սրճարանոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1981 թ․
գ․ Զանգակատուն Պարույր Սևակի փող. 1-ին փակուղի, 1 տուն

Մեծն գրողի մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981թ-ին բացվել էր Պարույր Սևակի թանգարանը։ Երբ որոշում է կայացվել կառուցել թանգարան, բանաստեղծի ծնողները ողջ են եղել, ապրել են իր առանձնատանը, այդ իսկ պատճառով որոշվել է տանը հարակից հատվածում կառուցել թանգարանը։ Ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։ Ըստ նրա նախագծի, թանգարանը պետք է ունենար մի քանի ցուցասրահներ, միջոցառումների համար նախատեսված նախասրահ, թանգարանին կից մատուռ-զանգակատուն և ամֆիթատրոն, սակայն խորհրդային կարգերի փլուզման պատճառով ամբողջական կառուցումը մնում է կիսատ։ Եվ նախասրահը, որը կառուցվել էր միջոցառումների համար, այժմ ծառայում է որպես թանգարան։ Թանգարանի մաս են կազմում նաև Պ. Սևակի տնկած ընդարձակ այգին և հայրական տունը։
Ավելի քան 1982 ֆոնդային առարկա է պահվում թանգարանում, որից 880-ը գիտաօժանդակ ֆոնդի մասն են կազմում։ Ֆոնդերը ներառում են հետևյալ բաժինները՝ փաստաթղթային, ֆոտո-ֆոնտ, կենցաղային։ Կան նաև ժամանակային պահպանության բաժինը, որը ներառում է մոտ 1343 առարկա։
Ցուցասրահի հիմնական մասն է կազմում Սարգիս Մուրադյանի հեղինակած որմնակարը, որը ներկայացնում է Սևակի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Ցուցասրահում ներկայացված են իրեր գրողի անձնական արխիվից, այդ թվում՝ գրասեղան, գրամեքենա, գրիչներ, գրքեր, վկայականներ, ձեռագրեր, լուսանկարներ, թախտ, ռոյալ, սպասքապահարան և այլն։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 3000դրամ

Անգլերեն/Ռուսերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 4000դրամ

 

Առկա է թեքահարթակ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 700 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ

Կոնտակտներ
+374-93-377599
sevakmus@gmail.com
paruyr-sevak.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր